Շատ տեղեկատվություններ են տրվում այս համաճարակի մասին, բայց կարող են դրանք լինել խրթին և շփոթեցնող։ Այս էջում նկարագրվում են այն կարևոր տեղեկատվությունները, որոնք դուք պետք է իմանաք։ Կարող եք նաև տեղեկություն ձեռք բերել հետևյալ կայքէջում` https://translatecovid19.org
Մենք նույնպես հոգնել ենք, բայց համաճարակը դեռևս շարունակում է լինել վտանգավոր, ինչպես նախկինում: Կորոնավիրուսով վարակվելու ձեր հավանականությունը դեռ բարձր է, եթե որոշ քայլերի չդիմեք ձեզ և ուրիշներին պաշտպանելու համար։
Աշխատավայրերը փակելը և երկար ժամանակ տանը մնալը ֆինանսական և սոցիալական առումով բարդությունների է հանգեցնում։ Որոշ անձանց համար տանը մնալը կարող է նշանակել աշխատավարձի նվազում կամ դադարեցում։ Հնարավոր է, որ որոշ աշխատավայրեր ստիպված լինեն մշտապես փակվել։ Մարդիկ ցանկանում են տեսնել իրենց ընտանիքներին և ընկերներին: Մենք պետք է կանխենք մարդկանց COVID-19-ով հիվանդանալուց, ինչպես նաև հնարավորություն տանք նրանց հոգ տանել իրենց և իրենց ընտանիքներին։ Չնայած վայրերը բացվում են, մենք դեռ պետք է ամեն հնարավոր քայլի դիմենք, որպեսզի խուսափենք վարակվել կամ ուրիշին վարակել COVID-19-ով։
Ինքներդ ձեզ և մյուսներին ապահով պահելու համար պետք է իմանալ երկու կարևոր տեղեկատվություն.
Հիվանդանալու կամ ուրիշին վարակելու հավանականությունը նվազեցնելու համար դիմե՛ք հետևյալ քայլերին:
ԱՄՆ-ի, ինչպես նաև համաշխարհային առողջապահության փորձագետները խորհուրդ են տալիս բոլորին տանից դուրս գտնվելիս կրել բերանը և քիթը ծածկող կտորից դիմակ: Եթե COVID-19-ով վարակված եք (նույնիսկ եթե չգիտեք դրա մասին) դիմակը կանխում է վարակը ուրիշներին փոխանցելը։ Դիմակ կրելը նաև կարող է նվազեցնել ձեր շնչած վիրուսների քանակը:
Դիմակը պետք է ծածկի ձեր քիթը, ինչպես նաև ձեր բերանը ճիշտ արդյունք ստանալու համար։
Հեշտ է պատրաստել և օգտագործել կտորից դիմակ, որը կարող եք լվանալ և նորից օգտագործել։
Դուք նաև կարող եք օգտագործել գնված միանգամյա օգտագործման դիմակ, բայց դա կարող եք օգտագործել միայն մեկ անգամ։ (Օգտագործելուց հետո պետք է այն նետել աղբը)։
Ֆիզիկական հեռավորությունը նվազեցնում է կորոնավիրուսով հիվանդանալու կամ ուրիշ անձանց վիրուսը փոխանցելու հավանականությունը։ Քանի որ մարդիկ կարող են վիրուսով վարակված լինել նույնիսկ այն ժամանակ, երբ լիովին առողջ են զգում, պահպանե՛ք վեց ոտնաչափ հեռավորություն բոլոր այն մարդկանցից, ովքեր ձեզ հետ չեն ապրում։. Դժբախտաբար նաև պետք է խուսափեք գրկախառնվել և ձեռքով բարևել այլ մարդկանց:
Ձեր ձեռքերի վրա կարող է կորոնավիրուս լինել, և դուք չիմանաք։ Ջրով և օճառով ձեռքերը հաճախ և մանրակրկիտ լվանալը նվազեցնում է COVID-19-ով վարակվելու կամ ուրիշ անձանց վիրուսը փոխանցելու հնարավորությունը։.
Կորոնավիրուսը ավելի հեշտությամբ է տարածվում մարդաշատ վայրերում, քանի որ դժվար է բոլորից վեց ոտնաչափ (երկու մետր) հեռավորություն պահպանել։ Շատ մարդկանց շրջապատում գտնվելը մեծացնում է հավանականությունը, որ նրանցից գոնե մեկը COVID-19-ով վարակված է (եթե նույնիսկ դրա մասին տեղյակ չի լինում): Մարդաշատ վայրերը ավելի ապահով են, եթե բոլորը կրում են դիմակ, որը ծածկում է բերանը և քիթը, բայց ֆիզիկական հեռավորություն պահպանելը նունպես կարևոր է։
Եթե ստիպված եք գնալ մարդաշատ վայր, կրե՛ք դիմակ, համոզվա՛ծ եղեք, որ այլ մարդիկ նույնպես դիմակ են կրում և փորձե՛ք այլ մարդկանցից վեց ոտնաչափ (2 մետր) հեռու մնալ։
Եթե դուք մեծ ընտանիք ունեք կամ ապրում եք շատ մարդկանց հետ, ահա որոշ խորհուրդներ տանը ապահով մնալու համար։
Խորհուրդ ընտանիքի և տան անդամների համար։
Կորոնավիրուսը մեկ անձից մյուսին է փոխանցվում հիմնականում օդի միջոցով։ Բացօթյա միջավայրերը ավելի ապահով են, որովհետև ավելի շատ մաքուր օդ կա, և վիրուսը շնչելու հավանականությունը ավելի ցածր է։ Նույնիսկ դրսում գտնվելիս շատ կարևոր է կրել դիմակ և ֆիզիկական հեռավորություն պահպանել։
Ֆիզիկական հեռավորություն պահպանելու և COVID-19-ով հիվանդ մարդկանց հետ շփումից խուսափելու ամենադյուրին ճանապարհը տանը մնալն է, ինչքան որ հնարավոր է։ Եթե հնարավոր է, աշխատե՛ք և առևտո՛ւր կատարեք տնից։
COVID-19-ի ախտանշաններն են` տաքություն, հազ, օդի պակասություն/շնչելու դժվարություն, մրսելու դող, դողէրոցք, մկանային ցավ, գլխացավ, կոկորդի ցավ և համի կամ հոտի կորուստ:
Եթե շատ հիվանդ եք զգում: (Եթե ունեք շնչելու դժվարություն, կրծքավանդակի կայուն ցավ կամ ճնշում, կամ անընդհատ փսխում եք), զանգահարե՛ք ձեր բժշկին կամ 9-1-1, կամ գնացե՛ք շտապօգնության բաժին:
Եթե բժիշկ չունեք, բայց նրա կարիքն ունեք, զանգահարե՛ք 2-1-1 օգնության համար։ Նրանք ձեզ կօգնեն, նույնիսկ եթե դուք ապահովագրություն կամ փաստաթղթեր չունեք:
COVID-19-ի համար ստուգվելու համար նախ զանգահարե՛ք ձեր բժշկին կամ ձեր բուժկենտրոնը:
Եթե ձեր բժիշկը չի կարող օգնել (կամ եթե բժիշկ չունեք) և ապրում եք ՝ Լոս Անջելեսի շրջանում, ապա այցելեք՝ https://covid19.lacounty.gov/testing/
Եթե դուք ապրում եք մեկ այլ շրջանում, ապա այցելեք՝ https://covid19.ca.gov/testing-and-treatment/#top
Հետևյալ ուղեցույցները նկարագրում են ինչ անել, եթե ձեզ հարկավոր է ինքնամեկուսացվել կամ կարանտինի մեջ մտնել։
Ինչպես ինքնամեկուսացվել կամ կարանտինի մեջ մտնել։
Սեղմե՛ք հետևյալ հղումներին՝
Օգնություն և խորհուրդ ներգաղթողների համար COVID-19-ի, ֆինանսական օգնության և այլ հարցերի վերաբերյալ։
Կորոնավիրուս համաճարակի վերաբերյալ վերջին բժշկական նորությունները (միայն անգլերեն լեզվով)
Հայերեն տեղեկատվություն Լոս Անջելեսի Առողջապահության վարչաշրջանից.
Անգլերեն լեզվով տեղեկատվություն ԱՄՆ-ի Հիվանդության հսկողության և կանխարգելման կենտրոնի կողմից։
Աշխատանքի, ֆինանսական օգնության, կառավարության նպաստների, ընտանեկան բռնության և ուրիշ խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք՝ http://translatecovid19.org
Վիրուսները շատ փոքր մասնիկներ են, որոնք մարդկային աչքով տեսանելի չեն։ Դրանք առաջացնում են հիվանդություններ, ներառյալ գրիպ։ Կան վիրուսի բազմաթիվ տեսակներ, և յուրաքանչյուր տեսակը կարող է ունենալ բազմաթիվ տարբերակներ։ Կորոնավիրուսը վիրուսի մի տեսակ է: COVID-19-ը կորոնավիրուսի հատուկ տարբերակի հետևանքով առաջացած հիվանդություն է, որը գիտնականները անվանում են SARS-COV-2 (ՍԱՐՍ-ԿՈՎ-2):
Վիրուսները կարող են մնալ օդի մեջ և գոյատևել ջրի կամ նույնիսկ այնպիսի մակերեսների վրա, ինչպիսին ձեր մաշկն է: Որոշ վիրուսներ գոյատևում են ընդամենը մի քանի րոպե, իսկ մյուսները կարող են օրերով գոյատևել: Երբ մարդիկ վարակված են COVID-19-ով, նրանք կարող են փռշտալով, հազալով կամ շնչելով կորոնավիրուս պարունակող փոքրիկ կաթիլներ արձակել օդ։ Այս կաթիլները կարող են որոշ ժամանակ մնալ օդում: Այս կաթիլները շնչելիս դուք կարող եք ախտահարվել։ Վիրուսը նաև կարող է փոխանցվել մեկի ձեռքին։ Վիրուսը ձեռքից կարող է տեղափոխվել դռան բռնակի կամ այլ մակերեսի վրա։ Երբ դիպչեք այդ բռնակին, վիրուսը կտեղափոխվի ձեր ձեռքին։ Եվ եթե ձեր ձեռքով դիպչեք ձեր դեմքին, քթին, աչքին կամ բերանին, վիրուսը կարող է մտնել ձեր մարմնի մեջ։
Դուք կարող եք COVID-19-ով վարակված լինել և նույնիսկ չգիտակցել։ Դիմակ կրելը կանխում է կորոնավիրուս պարունակող փոքրիկ կաթիլները արձակել օդ, երբ փռշտում, հազում կամ շնչում եք։ Ֆիզիկական հեռավորություն պահպանելը կանխում է մարդկանց շնչել նույն օդը, որը կորոնավիրուսով վարակված անձն է շնչում: Ձեռքերը հաճախ լվանալը կանխում է վիրուսի փոխանցումը մակերեսներին կպնելու ժամանակ։ Վիրուսը շատ արագ և հեշտությամբ է փոխանցվում մարդկանց միջև: Չնայած մարդկանց մեծամասնությունը, ով COVID-19-ով հիվանդ է կապաքինվի, սակայն 100,000-ից ավելի մարդիկ արդեն մահացել են այս վիրուսի պատճառով։ Այդ պատճառով շատ կարևոր է ապահով մնալը։
Տեղեկատվությունները և այս կայքում գտնվող հղումները հիմնված են գիտական տեղեկությունների վրա, որոնք ստեղծված են Համաշխարհային առողջապահության կազմակերպության, ԱՄՆ-ի Հիվանդության հսկողության և կանխարգելման կենտրոնի, Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի Առողջապահության վարչաշրջանի և այլ հանրային առողջապահության կազմակերպությունների և հետազոտողների կողմից։ Այս տեղեկատվությունը պատրաստվել է UCLA-ի (Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի) դասախոսական անձնակազմի, ուսանողների և աշխատակիցների կողմից: Աջակցություն է ցուցաբերվել UCLA-ի Հանրային Առողջապահության Ֆիլդինգ Դպրոցի դեկանի գրասենյակի կողմից։ Այս էջը վերջին անգամ թարմացվել է 6/15/2020-ին։ Ուղղումներ կամ խորհուրդներ հաղորդելու համար, կապնվե՜ք հետևյալ էլեկտրոնային հասցեով CovidQx@ph.ucla.edu.